ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Ներկայացվող հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 40․000 նիշը՝ ներառյալ բացատները, հրապարակումներինը՝ 80․000 նիշը։
2. Հոդվածին և ամփոփումներին վերնագրից հետո պետք է նախորդեն բանալի բառեր` թվով 8-10:
3. Հոդվածին պետք է հետևի ամփոփում` անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) և ռուսերեն` 100-300 բառ ծավալով: Այլալեզու հոդվածների դեպքում ամփոփումները համապատասխանաբար հայերեն են և երրորդ լեզվով: Ամփոփման վերնագիրն ու հեղինակի անունը ձևավորել ինչպես հոդվածի հիմնական բնագրում` առանց «Ամփոփում», “Резюме”, “Summary” և նման նշումների:
4. Հայերենի համար օգտագործել AMM MairTcutcak (unicode) տառատեսակը (հնարավոր է ներբեռնել կապուղիով): Ռուսերեն և լատինատառ մասերը շարել Times New Roman տառատեսակով: Հիմնական բնագրի տառերը` շեղ (italic), չափը` 12, տողատակինը` ուղիղ, չափը` 10:
5. Հայերեն հատուկ անուններն ու եզրերը լատինատառ տառադարձելիս հետևել Library of Congress Romanization Table-ին՝
ա – a | բ – b | գ – g | դ – d | ե – e | զ – z | է – ē | ը – ĕ | թ – t‘ | ժ – zh |
ի – i | լ – l | խ – kh | ծ – ts | կ – k | հ – h | ձ – dz | ղ – gh | ճ – ch | մ – m |
յ – y | ն – n | շ – sh | ո – o | չ – ch‘ | պ – p | ջ – j | ռ – ṛ | ս – s | վ – v |
տ – t | ր – r | ց – ts‘ | ւ – w | փ – p‘ | ք – k‘ | եւ– ew | օ – ō | ֆ – f |
6. Աշխատությունների տողատակի հղումներում կիրառել միջազգայնորեն ընդունված հետևյալ ձևերը.
ա. Գրքերի և պարբերականների վերնագրերը գրել շեղատառ (italic):
բ. Հոդվածների (և գրքերի գլուխների) վերնագրերը` ուղիղ (ոչ շեղ), չակերտների մեջ:
գ. Շարքերի վերնագրերը գրել փակագծերում ուղիղ` հրատարակման վայրից առաջ:
դ. Աշխատությանը վերաբերող տվյալներն իրարից բաժանել ստորակետով:
ե. Նույն աշխատության կրկին վկայակոչման դեպքում նշել միայն հեղինակին և վերնագիրը կամ ճանաչելի ձևով այն համառոտել:
զ. Եթե կրկին վկայակոչումն անմիջապես հաջորդում է առաջինին, գրել «Նույն տեղում» և էջահամարը (եթե փոխվել է): Եթե հաջորդաբար նույն հեղինակի տարբեր աշխատություններ են նշվում, գրել՝ «նույնի» և աշխատության տվյալները:
է. Սրանց գումարվում է ԲՄ-ում ավանդական դարձած` հեղինակի անունը թավ (bold), իսկ խմբագրի, կազմողի, թարգմանչի անունը թավ և շեղ (bold + italic) գրելու պահանջը:
Օրինակներ`
Դաւիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան, համահավաք քննական բնագիրը, թարգմանությունը գրաբարից ռուսերեն, առաջաբանը և ծանոթագրությունները Ս. Ս. Արևշատյանի, Երևան, 1960, պրակք ԺԷ., էջ 132:
Paul J. Alexander, “Medieval Apocalypses as Historical Sources,” American Historical Review, 73, 1968, p. 998:
Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի (ՄՀ[1],ԺԵ. հատոր, Ժ. դար), Երևան, 2011, էջ 27-437
Philonis Alexandrini Quaestiones in Genesim et in Exodum. Fragmenta Graeca, ed. F. Petit (Les oeuvres de Philon d’Alexandrie 33), Paris, 1978
7. Հաճախակի հղվող աղբյուրների համար մշակել համառոտագրություններ, որոնց ցանկը կցել հոդվածի վերջում:
8. Գլխավոր հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերը հիշատակել հետևյալ հապավումներով.
ՄՄ 1746 (Մաշտոցի անվան Մատենադարան):
Եղմ. 1903 (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք):
Վնտկ. 456 (Վենետիկի Մխիթարյան միաբանություն):
Վիեն. 2159 (Վիեննայի Մխիթարյան միաբանություն):
Փրզ. 58 (Փարիզ, Ֆրանսիայի Ազգային գրադարան):
(Մնացած հավաքածուների համար հապավումներ կմշակվեն ըստ անհրաժեշտության: Առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ կայքէջում զետեղված և միջազգայնորեն կիրառվող հապավումներին` Coulie, Liste des sigles utilisés pour désigner les manuscrits (Coulie – 2002), http://sites.uclouvain.be/aiea/wp-content/uploads/2014/03/Sigles.pdf):
[1] = Մատենագիրք հայոց: Այլ հանրահայտ հապավումներ են ՊԲՀ = Պատմաբանասիրական հանդես, ԲՄ = Բանբեր Մատենադարանի, ՀԱ = Հանդէս ամսօրեայ, Լ = Լրաբեր հասարակական գիտությունների, ԲԵՀ = Բանբեր Երևանի համալսարանի, REArm = Revue des Études Arméniennes: