«Բանբեր Մատենադարանի» պարբերականը հետևում է էթիկայի հետևյալ կանոններին.
Եթե գրախոսվող ձեռագրում կամ հրատարակված հոդվածում գրագողության պես էթիկական շեղում է արձանագրվում, խմբագիրներն ուսումնասիրում են դեպքի մանրամասները և համապատասխան միջոցներ ձեռնարկում։ Այդ դեպքում հոդվածի հրապարակումը մերժվում է։
Հեղինակների պարտականությունները
Հեղինակը պարտավոր է զգալի գիտական նորույթ ապահովել հոդվածում, իսկ աշխատանքին մասնակցած այլ անձինք պետք է նշվեն որպես հեղինակակիցներ։ Հեղինակների կազմի ցանկացած փոփոխություն պետք է հայտնել պարբերականին և համաձայնեցնել հեղինակների հետ։
Հեղինակներին վերաբերող կանոններ
- Հեղինակները չպետք է այլուր հրապարակված հոդված ներկայացնեն, նաև նույն նյութը հրապարակման ներկայացնեն այլ պարբերականների։
- Հեղինակները պետք է ձեռնպահ մնան գրագողությունից, նույն նյութը միաժամանակ այլ պարբերականի ներկայացնելուց, կեղծ հեղինակությունից, հեղինակային իրավունքի խախտումից, մրցակցային շահերը թաքցնելուց և այլն։
- Եթե հոդվածի որոշ մասեր հրատարակվել են նախկինում, հեղինակը պարտավոր է վկայակոչել նախկին աշխատանքը և ցույց տալ տարբերությունները։
- Հեղինակները պետք է հոդվածը ներկայացնեն՝ հետևելով պարբերականի ուղեցույցին։
- Խմբագրական միջամտությունները պետք է համաձայնեցվեն հեղինակի հետ։ Անհամաձայնության դեպքում խմբագրական խորհուրդն իրավունք ունի մերժելու հրապարակումը։
- Եթե հոդվածի հրապարակումից հետո հեղինակը էական սխալներ է նկատում, նա պետք է իսկույն այդ մասին տեղեկացնի խմբագրական խորհրդին։
Խմբագիրների պարտականությունները
- Խմբագիրը պետք է մերժի ներկայացված հոդվածը՝ առանց գրախոսման, եթե նրա կարծիքով այն չի համապատասխանում պարբերականի ուղղվածությանը։
- Խմբագիրը պետք է թույլ չտա հոդվածի հրապարակումը, եթե բավարար ապացույց կա, որ այն գրագողություն է։
- Խմբագիրը պետք է ապահովի որակյալ ու անկանխակալ խմբագրական աշխատանք և այն անի ժամանակին։
- Խմբագիրը պետք է գաղտնի պահի գրախոսման ընթացքը և որևէ մեկին չհայտնի գրախոսների անունները՝ առանց նրանց թույլտվության։
- Խմբագիրը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի պարբերականին հանձնված հոդվածի արդյունքները հրապարակումից առաջ չօգտագործվեն այլ նպատակով։
- Խմբագիրը պետք է մերժի հոդվածի հրապարակումը, եթե հեղինակների և նրանց հետ կապված հաստատությունների միջև շահերի բախում գոյություն ունի։
- Խմբագիրն իրավունք ունի հոդվածը հրապարակելու մասին վերջնական որոշում կայացնելու։ Խմբագրական խորհուրդը լիովին պատասխանատու է հոդվածը հրատարակելու կամ մերժելու։
Գրախոսների պարտականությունները
Գրախոսման ենթակա հոդվածը պետք է գաղտնի պահվի։ Այն կարելի է ցույց տալ կամ քննարկել միայն խմբագրից արտոնություն ստանալու դեպքում։
- Գրախոսները պետք է անկանխակալ լինեն՝ ձեռնպահ մնալով հեղինակի անձի քննադատությունից, հստակ և փաստարկված կարծիք արտահայտեն։
- Գրախոսները պետք է մատնացույց անեն հարցին վերաբերող հրատարակված աշխատություններ, եթե դրանք վրիպել են հեղինակի ուշադրությունից։ Նախկինում հայտնված որևէ տեղեկության կամ կարծիքի մասին ամեն դիտողություն պետք է ուղեկցեն համապատասխան վկայակոչումով։
- Գրախոսները պետք է խմբագրի ուշադրությունը հրավիրեն այն դեպքերին, երբ խնդրո առարկա հոդվածի ինչ-ինչ մասերի բովանդակությունը համընկնում է իրենց իմացած՝ նախկինում հրապարակված որևէ նյութի հետ։
- Գրախոսները պետք է հրաժարվեն գրախոսման ընդունելուց այնպիսի հեղինակների հոդվածներ, որոնց հետ իրենք շահերի բախում ունեն՝ պայմանավորված մրցակցային, աշխատանքային և այլ հարաբերություններով։